Ջեֆ Բեզոսը Amazon-ի բաժնետոմսերը վաճառել Է 1,84 մլրդ դոլարով
1 րոպեի ընթերցում
![Ջեֆ Բեզոսը Amazon-ի բաժնետոմսերը վաճառել Է 1,84 մլրդ դոլարով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/983567.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon.com Inc ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել Է իր ընկերության՝ 1,84 մլրդ դոլար ընդհանուր գումարի գրեթե 1 մլն բաժնետոմս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն փաստաթղթերում, որոնք ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC): Forbes-ի տվյալներով՝ սա Բեզոսի համար Amazon-ի բաժնետոմսերի խոշորագույն վաճառքն Է դոլարային համարժեքով:
Մեկ տարի առաջ Բեզոսը դարձել Է աշխարհի ամենահարուստ մարդը, նրա կարողությունը գերազանցել Է 150 մլրդ դոլարը: Հունվար ամսին կնոջից բաժանվելուց հետո նրա կարողությունը կրճատվել Է, բայց նա 117 մլրդ դոլար ցուցանիշով առաջվա պես առաջին հորիզոնականում Է մնում աշխարհի միլիարդատերերի ցուցակում, որը կազմել Է Bloomberg-ը: Amazon-ի բաժնետոմսերն օգոստոսի 1-ին նախնական սակարկությունների ընթացքում թանկանում են 0,6 տոկոսով: Տարեսկզբից ընկերության կապիտալացումն աճել Է 24 տոկոսով՝ հասնելով 923 մլրդ դոլարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: