Հասարակական

Արծրուն Հովհաննիսյանը զորամասերում սննդի տրամադրման նոր կարգի լուսանկար է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանը զորամասերում սննդի տրամադրման նոր կարգի լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զորամասերում սննդի տրամադրման նոր կարգի լուսանկար է հրապարակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը լուսանկարը հրապարակել է ի հակադրություն այսօր արձանագրված ՊՆ ավտոմեքենայի կողմից սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ մսի տեղափոխման:

Հուլիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նոր կարգով սնունդ մատուցող, Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը: Ճաշելուց հետո վարչապետը նշել է, որ շատ բարձր որակի սնունդ է տրվում զինվորներին:

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ այժմ նոր կարգով սնունդ է մատուցվում ՀՀ զինված ուժերի 4 զորամասում, իսկ օգոստոսից դրանց թիվը կավելանա ևս մեկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում