Հասարակական

Կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 48 երթուղու աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 48 երթուղու աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 48 երթուղու աշխատանքը օգոստոսի 1-ից կդադարեցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«Հարգելի համաքաղաքացիներ, շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով:

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով.

ա) միկրոավտոբուսային հ. 42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ. 48 երթուղու վերջնակետ),

բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ. 52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ. Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ. 48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով:

Միկրոավտոբուսային հ. 48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում