Apple ընկերությունը զուտ շահույթի անկում Է արձանագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության զուտ շահույթը 2019 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով 13 տոկոսով նվազել Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված Է Քուփերթինոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է հուլիսի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարածված տվյալների համաձայն, 2019 թվականի երրորդ եռամսյակում, որն ավարտվել Է հունիսի 29-ին, Apple-ի շահույթը կազմել Է 10,04 մլրդ դոլար այն դեպքում, երբ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 11,5 մլրդ դոլար Էր: Դրա հետ մեկտեղ ընկերության ընդհանուր հասույթը փոքր-ինչ ավելացել Է՝ հասնելով 53,8 մլրդ դոլարի՝ մեկ տարի առաջվա 53,2 մլրդ դոլարի համեմատությամբ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության հասույթը կազմել Էր 58 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի, իսկ շահույթը՝ 11,5 մլրդ դոլար: Հաշվետվությունը պարունակում Է նաեւ տվյալներ, որոնց համաձայն Apple-ը փոքր-ինչ զիջել Է դիրքերը իր սարքերի վաճառքում՝ 2019 ֆինանսական տարվա վերջին երեք ամսվա ընթացքում վաստակելով 42,3 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ տեխնիկայի վաճառքներն ընկերությանը բերել Էր 43,09 մլրդ դոլար:

Սակայն իր պտուղները տվեց այն, որ Apple-ը շեշտը դրեց վճարովի ծառայությունների տրամադրման վրա. այս տարի օգտատերերը դրանց վրա ծախսել են 11,4 մլրդ դոլար այն դեպքում, երբ նախորդ տարվա երրորդ եռամսյակում այդ թիվը հավասարվել Էր 10,1 մլրդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում