Հասարակական

ՀՀ զինված ուժերում զորակոչիկների թվի աճ է նկատվում

1 րոպեի ընթերցում

 ՀՀ զինված ուժերում զորակոչիկների թվի աճ է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ զինված ուժերում վերջին երկու զորակոչի ժամանակ նորակոչիկների թվի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այս տարի զորակոչի թվից գոհ եմ, ընթացքը բավականին լավն էր: Ե՛վ անցած, և՛ այս զորակոչերին բավականին ավելացում ունենք»,- նշեց Բալայանը:

Նա շեշտեց, որ աննախադեպ իրավակարգավորմամբ 2019 թվականի զորակոչի ժամանակ օրենքով տարկետում են տվել միջին մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Բալայանն ընդգծեց, որ նրանք շատ են, սակայն անգամ այդ պայմաններում զորակոչիկների քանակի ավելացման միտում կա:

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողների 2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում