Հասարակական

Հետաքրքիր անակնկալներ զինտեխնիկայի գնման ոլորտում. շուտով կհայտարարվի դրանց մասին

1 րոպեի ընթերցում

 Հետաքրքիր անակնկալներ զինտեխնիկայի գնման ոլորտում. շուտով կհայտարարվի դրանց մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված:

«Առայժմ, կարծում եմ, պետք է սահմանափակվենք նախարարի հայտարարածով, սակայն արդեն շուտով հնարավորություն կունենանք դրանց մասին բարձրաձայնելու հրապարակայնորեն»,- նշեց Բալայանը:

Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 22-ին, հայտարարել էր, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկզբին և փակագծեր չբացելով՝ նշել, որ լինելու են նաև ռազմական անակնկալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում