Հասարակական

Պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է Հովհաննիսյանը:

Հուլիսի 28-ին Վլադիմիր Հայկազի Օսիպյանը ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում