Հասարակական

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը

1 րոպեի ընթերցում

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ հուլիսի 28-ին, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հոգևոր դասի և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Վերաօծման կարգը կատարել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Զինված ուժերի հոգևորառաջնորդ ԳերաշնորհՏ.Վրթանեսեպիսկոպոս Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում