«Ես եմ»-ի նորակոչիկները մեկնեցին ծառայության.  նրանց հաջողություն մաղթեցին քառօրյայի մասնակիցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում հուլիսի 27-ը զորակոչի գործընթացը մի փոքր առանձնանում էր, քանի որ ծառայության էին մեկնում «Ես եմ» ծրագրի նորակոչիկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղաները պարտադիր ժամկետային զինծառայության են անցնելու 3 տարով և ունենալու են տարբեր արտոնություններ:

ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը տղաներին հաջողություն մաղթեց, քաջալերեց նրանց, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ծրագրի շրջանակներում զինվորները կծառայեն 1+2+1 ձևաչափով՝ մեկ շաբաթ նախապատրաստական աշխատանքներ մարտական հերթապահության մեկնելուց առաջ, երկու շաբաթ՝ մարտական հերթապահություն, մեկ շաբաթ էլ արձակուրդ: Արձակուրդ գնալիս կստանան այդ ընթացքում ծախսելու համար գումար՝ մոտ 35.000-40.000, ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ պարգևավճար՝ 3 ուղղությամբ ծախսելու համար՝ բնակարան գնելու, բարձրագույն կրթության վարձ վճարելու, ֆերմա և այլ բիզնես հիմնադրելու համար»,- նշեց գնդապետը և հավելեց, որ ծրագրին դիմում են բոլոր մարզերից հավասարաչափ:

Հուլիսի 27-ին բանակ զինակոչվեցին Տավուշի, Արարատի և Շիրակի մարզերից:

Ավթանդիլյանը նաև հավելեց, որ բացի «Ես եմ» ծրագրի մասնակիցներից, այսօր ծառայության են մեկնում նաև երաժիշտ-զինծառայողները:

Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթելու եկել էին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները:

Հայերեն Русский

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները

Նոր տիպի ծխախոտները լուրջ մարտահրավեր են, թիրախում դեռահասներն են

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին