106 բնակարան սեփականության իրավունքով նվիրատվությամբ կհանձնվի 100 ընտանիքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ 106 բնակելի տարածք սեփականության իրավունքով նվիրատվությամբ կհանձնվեն բնակիչներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծով պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչների կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է հետևյալ պայմանը.

«Բնակելի տարածքները նվիրատվությամբ տրամադրվում են համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին (բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում), որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման շրջանակում երբևէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք: Առաջարկվող փոփոխությամբ ընդգրկվել է նվիրատվության ենթակա 106 սենյակ, որոնք տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Նախատեսվում է նվիրատվության պայմանագրերը կնքել 1 տարվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա քաշքշուկներից մարդկանց ձերբազատելու լավ որոշում է, և այդ բնակարանները դե յուրե սեփականության են հանձնվում փաստացի այնտեղ բնակվող մարդկանց:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով