Հասարակական

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվեց

1 րոպեի ընթերցում

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։

Որոշման նախագիծը, որը չքննարկվող հարցերի թվում էր, ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում