Հասարակական

Պետպատվերի տրամադրման կարգը դյուրացվելու է

2 րոպեի ընթերցում

Պետպատվերի տրամադրման կարգը դյուրացվելու է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում է հաշվետվողականության պրոցեսը: «Հաշվետվությունները նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Պարզեցնում ենք ու դարձնում միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբևէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ևս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են պետպատվերի տրամադրման կարգը: «Դա էլ բավականին երկարատև բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք և հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի: Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,- ընդգծեց Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում