«ՀՀ». ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն մեկ մարզում` Լոռիում, որտեղ մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին: «Դեպոպուլյացիայի բուն պատճառները հասկանալու համար վարչապետի հանձնարարականով մարզերում հետազոտություններ են կատարվում: Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ: Լոռիում տարիներ առաջ ունեցել ենք 11 հազար բնական հավելաճ, այսինքն` 11 հազար հոգի ավելի էր ծնվել, քան մահացել: Անցյալ տարվա պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց` մահերի թիվը 90-ով ավելի էր ծնունդներից: Հետազոտություն ենք անցկացնում` հասկանալու համար, թե ինչու սա տեղի ունեցավ հենց Լոռիում: Այս տարի դեպոպուլյացիայի միտումները գնահատելիս արձանագրեցինք, որ հինգ մարզերից առաջատարը կրկին Լոռին էր` առաջին եռամսյակի կտրվածքով մահերի թիվը 121-ով գերազանցում է ծնունդների թվին: Նախնական ուսումնասիրության համաձայն` 2025 թվականին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու, որին կարող է նպաստել նաեւ ծնելիության ցածր ցուցանիշը»,- Հայաստանի ժողովրդագրական պատկերը ներկայացնելիս` «ՀՀ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք

Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին

Թրամփը հայտարարել է, որ Իրանին կհարվածի շատ հզոր ռումբով, բայց ոչ՝ միջուկային

Ալիևին ասել եմ, որ իր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան

COP17-ի կարևորությունը Հայաստանի համար. մեկնաբանում են նախարարները

Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանում

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2026

Միրզոյանն անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար