Հասարակական

Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործով Հայաստանում ՀՀ քաղաքացի է կալանավորվել

1 րոպեի ընթերցում

Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործով Հայաստանում ՀՀ քաղաքացի է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով Հայաստանում ՀՀ քաղաքացին կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա կալանավորման ժամկետը կազմելու է 40 օր:

«Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ռուս գործընկերներին՝ տեղեկացնելով կալանավորման մասին և խնդրելով նրա գործը փոխանցել դատախազությանը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով կալանավորվել է Հայաստանի Հանրապետության 9 քաղաքացի: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կալանավորվածը «ԲիրՀաուս» բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որտեղ և տեղի է ունեցել միջադեպը: Գործով միջազգային հետախուզում է հայտարարված Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում