Տնտեսություն

Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ

1 րոպեի ընթերցում

Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանականերում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննակման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտադրանքի ինքնարժեքին, դրան նպաստող գործոններին, քննարկվել են այն իջեցնելու հնարավոր ուղիները։

Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում