Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանy հուլիսի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները և ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը: ՀԲ ներկայացուցչի խոսքով` որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց:

Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի մասնագետները մտքեր են փոխանակել «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ` այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին և կարիքներին:

Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը և հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի բաղադրչների համատեքստում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում