«Լույս»-ն առաջարկում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 30 տոկոսով համաչափ բարձրացում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ իրենց բազմիցս նշել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, հատկապես մասնագիտական օղակների, աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:

Այս հարցը քննարկվել էր Երևանի ավագանու արտահերթ նիստում մայիսի 8-ին, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախագիծը հանել էր օրակարգից, քանի որ այդ հարցում կոնսենսուս չէր եղել:

«Լույս» խմբակցության ղեկավարը գրել է, որ իրենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

«Նախագծի ետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ՝ չբավարարված թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:

Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարում: Քաղաքապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»,- գրել է Խաժակյանը:

Մայիսի 8-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում էր ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որով քաղաքապետարանին առաջարկվում էր 1700 աշխատակցի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 30 տոկոսով:

«Լույս» խմբակցության կողմից մշակված նոր նախագծի համաձայն քաղաքապետի աշխատավարձը նախատեսվում է 575 հազար դրամի փոխարեն դարձնել 741 հազար դրամ, քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձերը 346 հազար դրամի փոխարեն դարձնել 501 հազար դրամ, քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազար դրամի փոխարեն դարձնել 669 հազար դրամ, իսկ տեղակալների աշխատավարձերը 443 հազար դրամի փոխարեն դարձնել 620 հազար դրամ:

Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը 400 հազարի դրամի փոխարեն առաջարկվում է դարձնել 480 հազար դրամ:

Երևանի քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատավարձն առաջարկվում է 443 հազար դրամի փոխարեն դարձնել 620 հազար դրամ:

Նախկինում քաղաքապետարանը առաջարկել էր քաղաքապետի աշխատավարձը դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ, իսկ բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը 641 հազար ՀՀ դրամ, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը՝ 773 հազար ՀՀ դրամ:

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձն առաջարկվում էր դարձնել 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատավարձն առաջարկվում էր դարձնել 912 հազար ՀՀ դրամ:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով