Ինովացիա

Apple-ը կոնսուլտացիաներ Է վարում Intel-ի կառույցի գնման շուրջը. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Apple-ը կոնսուլտացիաներ Է վարում Intel-ի կառույցի գնման շուրջը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Apple ընկերությունը կոնսուլտացիաներ Է վարում Intel կորպորացիայի ստորաբաժանման ձեռքբերման շուրջը, որն զբաղվում Է անհաղորդալար մոդեմների համար չիպերի արտադրությամբ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության աղբյուների խոսքով՝ վերջնական համաձայնությունները կարող են ձեռք բերվել հաջորդ շաբաթ: Պոտենցիալ գործարքը գնահատվում Է 1 միլիարդ դոլար, այն ենթադրում Է մի շարք արտոնագրերի հանձնում Apple ընկերությանը:

Ինչպես նշում Է The Wall Street Journal թերթը, չիպերը, որոնց մասին խոսք Է գնում, կիրառվում են նաեւ սմարթֆոններում: Apple-ը եւ Intel-ը, հրատարակության տեղեկություններով՝ հնարավոր գործարքի վերաբերյալ կոնսուլտացիաներն սկսել են շուրջ մեկ տարի առաջ, դրանք բազմիցս ընդհատել են եւ վերսկսվել:

Ինչպես նշում Է թերթը, Apple-ը մտադիր Է ակտիվացնել սեփական մշակումները շարժական սաքերի համար չիպերի արտադրության ոլորտում: Այդ նպատակով Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) պլանավորվում Է բացել կենտրոն, որտեղ կաշխատի շուրջ 1,2 հազար մարդ: Apple-ը, մասնավորապես, աշխատանքի Է ընդունել այդ ոլորտի մասնագետների, որոնք ավելի վաղ եղել են Intel-ի աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում