Արևելագետը ներկա փուլում Սիրիայում իրադարձությունների արագ փոփոխություններ չի կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսին նախատեսվում է հանդիպում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների միջև: Հավանական է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվի Սիրիայում այդ երեք երկրների կողմից իրականացվող գործողություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ Սիրիայում ներկա փուլում իրադարձությունների արագ փոփոխություններ չեն նախատեսվում:

Արևելագետի խոսքով՝ Սիրիայի վերաբերյալ այդ երեք երկրների ծրագրերը տարբերվում են: «Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս որպես Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպաններ, ինչպես նաև աջակցում են Բաշար ալ Ասադի կառավարությանը: Իսկ Թուրքիան վերջին շրջանում սկսել է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բայց իր հիմնական թիրախը Սիրիայում համարում է քրդական ուժերը, և այդ երկիրը ամեն ինչ կանի, որպեսզի քրդական ինքնավարություն չստեղծվի Սիրիայի տարածքում: Այնպես որ, այս ուժերի միջև կան տարբերություններ»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով այլ ուժերին, որոնք ներգրավված են սիրիական հակամարտությունում՝ նա ասաց, որ չնայած ԱՄՆ-ն հայտարարել է, որ դուրս է բերում զորքերը Սիրիայից, սակայն դեռևս բավականին քանակությամբ ամերիկյան զինվորներ, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի զինված ստորաբաժանումներ այնտեղ են:

«Հիմնականում իրենց հսկողության տակ են պահում այն նավթային հանքերը, որոնք քրդական տարածքում են: Սա պատահական չի, քանի որ նավթը Մերձավոր Արևելքի զարգացումներում ունի որոշիչ դեր»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին