ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի արձակուրդում
1 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի արձակուրդում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/982462.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:
Նիկոլ Փաշինյանին տրամադրվում է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը:Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: