Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում տեղի ունեցած գործողությունների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի. Ոստիկանության տեսադաշտըում է 36 մարդ: Այդ մասին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը

«Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ ապօրինի անտառահատումներն անթույլատրելի են ու դա իրենց համարսկզբունքային հարց է։

Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արվել, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք և այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։

Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան