Հայաստանի կառավարությունը կխթանի այլընտրանքային վառելիքի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրությունը և նշում, որ ունենք վառելափայտի խնդիր:

«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան», - ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխանՍուրեն Պապիկյաննասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: «Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում», - ասաց նա:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում