Հասարակական

Լենա Նազարյանը հնարավոր է համարում ՀՀ-ում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխությունները

1 րոպեի ընթերցում

Լենա Նազարյանը հնարավոր է համարում ՀՀ-ում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի անելիքը երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանց լուծում տալն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ կանանց հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Կանանց խնդիրների թեման չափազանց կարևոր եմ համարում։ Բարդ, հաճախ շահարկվող, միաժամանակ չափազանց նրբանկատություն են պահանջում կանանց խնդիրները: Ցավոք, մեզանում շատերը, շատ հայ կանայք պատրաստ չեն առերեսվել իրական խնդիրներին: Շատ կարևոր է, որպեսզի մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, ունկնդրենք խնդիրներ ունեցող անձանց՝ մասնավորապես, կանանց, ճանաչենք դրանք, լսենք առաջարկներն ու մշակենք հասցեական քաղաքականություն»,- նշեց Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը վստահություն հայտնեց, որ քննարկումների շնորհիվ ու համատեղ ջանքերով լուրջ արդյունքներ կգրանցվեն Հայաստանում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում