Ամփոփվել են կանանց հիմնախնդիրների հետ կապված մարզային այցելությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիս-հունիս ամիսներին այցելել է ՀՀ 10 մարզ և ծանոթացել Հայաստանի տարբեր բնակավայրերում կանանց հանդիպող խնդիրներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հանդիպել է 56 ՀԿ-ի և 175 մարդու հետ, ինչի ժամանակ քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ այլ նախարարությունների իրավասության շրջանակում գտնվող հարցերին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց՝ այս ուսումնասիրությունները կարևոր են, քանի որ ընտրվում են այնպիսի առաջարկներ, որոնք պետք է հիմք հանդիսանան իրենց ծրագրերի, ռազմավարությունների ու քաղաքականության մշակման համար:

«Ես մեր անունից այդ խնդիրներին լուծում տալու պատրաստակամություն եմ հայտնում, որովհետև կարևոր է կանանց հզորացնելու համար առաջին հերթին լսելի դարձնել նրանց ձայնը»,- նշեց Բաթոյանը և կարևորեց մարզերում կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մարզերում կանայք հիմնականում բարձրաձայնում են աշխատանքի խնդիրը՝ ասելով, որ մարզերում աշխատատեղերի խնդիր կա, իսկ մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունները սահմանափակ են։

Նրա խոսքով՝ այցելությունների ընթացքում վեր են հանվել մի շարք այլ խնդիրներ ևս՝ առողջապահական, կրթական, գենդերային խտրականության, բռնության:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով