Հայրավանքում  սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը՝ 500 գծամետր երկարությամբ եւ մոտ 2500 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրավանքի գյուղապետ Սասուն Համբարձումյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին: §Այս ճանապարհը չի հիմնանորոգվել 1960-ական թվականներից սկսած, երբ առաջին անգամ ասֆալտապատվել է: Այն տանում է դեպի դպրոց, գյուղապետարան, բուժկետ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ճանապարհը շահագործվում էր մեծ դժվարությամբ, իսկ այս ծրագրի ավարտով հիմնախնդիրն ամբողջապես լուծվում է»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը