Ծակքարում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում արդեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն հինգ ծրագրերից մեկը՝ ոռոգման ջրատարի հիմնանորոգումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, երկու սուբվենցիոն ծրագրով նախատեսված է երկու փողոցների ասֆալտապատում, երկու այլ ծրագրերով՝ ոռոգման ջրատարների հիմնանորոգում, եւ դարձյալ մեկ ծրագրով՝ մշակույթի տան հիմքերի ամրացում: Կենսական նշանակության ծրագրերի իրականացման արդյունքում Ծակքարում կատարվելու է շուրջ 227 միլիոն դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության ներդրումը կազմելու է 144 միլիոն դրամ: Մնացած 83 միլիոն դրամը ներդնելու է Ծակքարի համայնքապետարանը:

Սուբվենցիոն առաջին ծրագրով, որի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ին, նախատեսվում է §Հոլըքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը:

  • Այս գործող ջրատարում ջրի կորուստը կազմում էր մոտ 60 տոկոս: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձների եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Երկրորդ ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի հիմնանորոգում §Մատուռներ» թաղամասում: Հիմնանորոգվող ջրագծի երկարությունը 1250 գծամետր է՝ դարձյալ մետաղական կիսախողովակներով: Ծրագրի արժեքը 25 միլիոն 315 հազար դրամ է, որի 70 տոկոսը կամ 17 միլիոն 361 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 954 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կայացել է, աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոսի սկզբին:

Երրորդ ծրագրով նախատեսվում է 3-րդ փողոցի ասֆալտապատում՝ 2145 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 661 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը դեռ չի կայացել:

Չորրորդ ծրագրով նախատեսվում է 10-րդ փողոցի ասֆալտապատում՝ 950 գծամետր երկարությամբ: Ծրագրի արժեքը կազմում է 54 միլիոն 785 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնելու է կառավարությունը, 40 տոկոսը՝ համայնքապետարանը: Մրցույթը կայացել է, շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա օգոստոսի սկզբներին:

Հինգերորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մշակույթի տան հիմքերի ամրացում, որի արժեքը կազմում է 22 միլիոն 439 հազար դրամ: Միջոցների 45 տոկոսը հատկացնելու է կառավարությունը, 55 տոկոսը՝ համայնքապետարանը: Մրցույթը կայացել է, շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա օգոստոսի սկզբին:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել