Հասարակական

ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանի գրասենյակը նախատեսում են հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաթոյանն այս մասին տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը:

«Հաջորդ տարի նախատեսում ենք մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Դրանից բացի՝ մենք մոնիտորինգի ենք ենթարկում նաև դատական նիստերը և այլ միջոցներով նույնպես իրականացնում ենք մեր աշխատանքները: Դատական համակարգում կարևորագույն նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, և մենք այն գաղափարի ջատագովն ենք, որ ունենանք անկախ դատական իշխանություն»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: Թաթոյանը տեղեկացրեց, որ շուտով կգործի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավունքների պաշտպանության բաժին: Հիմա կանոնադրության մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում են: Նա վստահեցրեց, որ աշխատանքները տանելու են ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ իրավական համակարգում փոփոխությունների մակարդակում:

Թաթոյանն առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր համարեց, օրինակ՝ փախստակաների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը: «Բայց նաև կարևոր է և մեծ արդիականություն ունի կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը: Մենք այստեղ, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում կարևորում ենք իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու համակագային աշխատանքներ տանելը»,-նշեց ՄԻՊ-ը:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում