Հասարակական

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրրան» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրրան»  բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՀանրապետությաննախագահԱրմեն Սարգսյանը հուլիսի 9- ին հանդիպում-ճաշ է ունեցել «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի, «Օրրանի» բարերար Կարո Մարտիրոսյանի և նրա ընտանքի անդամների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ծրագրվել էր դեռ անցյալ տարիսեպտեմբերին՝ ԱՄՆ –ում «Օրրանի» նախաձեռնած դրամահավաք–ճաշկերույթին:

Ճաշկերույթի ընթացքում կազմակերպվել է աճուրդ, որի ժամանակ մասնակիցներին ներկայացվել են բազմաթիվ յուրահատուկառաջարկ-լոտեր։ Դրանց շարքում թերևս ամենահետաքրքիրը եղել է «Ճաշ ՀՀ Նախագահի հետ» լոտը,որը «բաժին է հասել» «Օրրանի»վաղեմի բարեկամ Կարո Մարտիրոսյանին։

«Շատ գովելի և ողջունելի է նախագահ Արմեն Սարգսյանի այս բարգործական քայլը,որը ոչ միայն նշանակում է ինքնատիպ ձևով մասնակից դառնալ կարիքավոր քաղաքացիներին ձեռք մեկնելուն,այլև նպաստում է նոր մշակույթի ձևավորմանը»,-անդրադառնալով Հանրապետության նախագահի հետ ճաշին՝ նշել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Ճաշկերույթ-դարամահավաքի ընթացքում հանգանակված ամբողջ,այդ թվում և՝ վերոհիշյալ լոտից ստացված գումարն ուղղվելու է«Օրրանի»շահառու 300կարիքավոր երեխաների և տարեցների սոցիալական հարցերի լուծմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում