Հասարակական

Երևանի մետրոպոլիտենի բոլոր ուղևորները տարհանվել են

2 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի բոլոր ուղևորները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են:Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»,-նշում է Կարապետյանը:

Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար. հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել:Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-ավելի վաղ հայտնել էՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում