Իրավունք

ԱԻՆ-ի որոշ գործառույթներ կտրվեն Շրջակա միջավայրի նախարարությանը

2 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ի որոշ գործառույթներ կտրվեն Շրջակա միջավայրի նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Արտակաըգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասինօրենքի նախագիծնընդունվեց ԱԺ հուլիսի 10-ի նիստում քվեարկությամբ:

Ինչպես արդեն նշել էրՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝ օդերևութաբանության և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն), որոշ գործառույթներ, մասնավորապես, անտառային մոնիտորինգի մասով՝ Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծվի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:

Ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ ձայներ չկային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում