Հայաստանը ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիման վրա հատուցել է 1 մլն 360 հազար եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի վերաբերյալ վճիռ է կայացրել 111 գործով: Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցին:

Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ներկայում ՄԻԵԴ-ում գտնվող գործերի գումարային հնարավոր փոխհատուցման ծավալը որքան է, այսինքն՝ այն հնարավոր գումարի չափը, որը Հայաստանը կարող է փոխհատուցել, և թե որ գործերով է հիմնականում փոխհատուցում կատարվելու:

«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ-ի վերաբերյալ կայացված 111 գործով վճիռներ, որոնցից 107-ով Եվրոպական դատարանն առնվազն մեկ խախտում արձանագրել է, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրվել: Այս պահին Հայաստանը ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիմա վրա հատուցել է մոտ 1 մլն 360 հազար եվրոյի չափով գումար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21, 5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել, դարձվել է 1 մլն 360 հազար եվրո՝ ընդհանուր այս 111 գործերի համատեքստում»,- ասաց փոխնախարարը:

Նա կարևորեց ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառը հաշվի առնելը: Ասատրյանը նկատեց, որ որոշ վճիռներով պայմանավորված, ՄԻԵԴ հասած խնդիրների համար երբեմն որևէ ձևով հնարավոր չէ դատավորին մեղադրել, քանի որ նրանց կայացրած վճիռների պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են եղել: «Այստեղ պետք է հասկանալ, թե դատավորը ինչ դիտավորություն է ունեցել անձի իրավունքների խախտման կոնտեքստում և դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա։ Դրա արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն»,- նշեց փոխնախարարն ու վստահեցրեց, որ դա պարբերաբար քննարկվում է և իրենց հսկողության տակ է գտնվում:

Հայերեն Русский

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել