Հասարակական

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափ զարգացման իրենց` նախորդ տարվա հուլիսին նախանշած տեսլականը:

Մ. Հայրապետյանը Ֆ. Ֆոտիուին է ներկայացրել Ազգային ժողովում իր ղեկավարած հանձնաժողովի կողմից սփյուռքի ուղղությամբ տարվող աշխատանքները, Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ձևավորված Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորման նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման ավարտին Հայրապետյանը և Ֆոտիուն պայմանավորվել են շարունակել հարաբերությունների զարգացումը` հիմքում ունենալով հայ-կիպրական բարեկամությունը, պատմական, մշակութային, քաղաքական և այլ ընդհանրությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում