Վրաստանից տեղափոխված ավտովթարից տուժած երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժած, Հայաստան տեղափոխված երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ մյուս երեխան 1 ժամից կլինի Երևանում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակներիդեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին«Mercedes»մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:
Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՝ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան: