Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն արդեն հասանելի է Ռուսաստանի Tele2-ի  սպասարկման սրահներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Ռուսաստանում բնակվող և դեպի Հայաստան հաճախակի զանգող հաճախորդները հնարավորություն ունեն միանալու «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին նաև ռուսաստանյան Tele2 օպերատորի սպասարկման սրահներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունը:

«Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի և Aiva Mobile-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայաստանում գտնվելիս բաժանորդները կօգտագործեն հայկական համարը «Ունիվերսալ Պլյուս» hետվճարային սակագնային պլաններից մեկով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի:

Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձ հաստատող փաստաթուղթ։ Օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում:

«Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ սպասարկման սրահները։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում