Միջնադարյան գտածոն աճուրդում վաճառվել է 735 հազար ֆունտ ստերլինգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնյան մի ընտանիքի 5 ֆունտ ստերլինգով (6 դոլար) կատարած գնումը հուլիսի 2-ի Սոթբիսում աճուրդի ժամանակ անսպասելի հաջողություն է բերել: Ծովացլի ժանիքից պատրաստված միջնադարյան արժեքավոր շախմատի հավաքածուի խաղաքարերից մեկը Սոթբիսում վաճառվել է 735,000 ֆունտ ստերլինգով (929,000 դոլար):

Հանդիսանալով աշխարհահռչակ Լյուիս կղզու շախմատի հավաքածուի մի մասը`այն 1964 թվականին 5 ֆունտով ձեռք էր բերել հնաոճ իրերի առևտրով զբաղվող մի վաճառական :

Հավանաբար տեղյակ չլինելով խաղաքարի միջնադարյան ծագման մասին`խաղաքարի նախկին տերն այն մոտ 55 տարի պահում էր տան դարակներից մեկում: Ապա արդեն մահացած տիրոջ ընտանիքը որոշում է խաղաքարի արժեքը ստուգել աշխարհի ամենահին աճուրդային տներից մեկում` Սոթբիսում, որից հետո ընտանիքը որոշում է վաճառել խաղաքարը. սա առաջին անգամն էր, որ Լյուիս կղզու շախմատի հավաքածուից որևէ մի խաղաքար աճուրդի էր հանվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով CNN-ը, մոտ 9 սանտիմետրանոց խաղաքարը իրենից ներկայացնում է մորուքավոր տղամարդ, որի աջ ձեռքին սուր կա, իսկ ձախին` վահան: Արդի շախմատում այն կհամապատասխաներ նավակին:

Միջնադարյան խաղաքարերը հայտնաբերվել են Շոտլանդիայի Հեբրիդյան կղզիախմբի Լյուիս կղզում 1831 թվականին, սակայն դրանց հայտնաբերման մանրամասները ցայսօր առեղծված են մնում: Լյուիս կղզում հայտնաբերվել են հիմնականում ծովացուլի ժանիքից պատրաստված 93 գտածոներ, որոնց պակասում էր 1 ձիու և 4 նավակի խաղաքար:

Շախմատի հավաքածուի ծագման ամենահավանական տեսությունն այն է, որ այն ստեղծվել է Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքում 12-րդ դարի վերջի ու 13-րդ դարի սկզբի միջակայքում:

Լյուիս կղզու շախմատի հավաքածուի խաղաքարերը առկա են առասպելների, ժողովրդական հավատալիքների ու հարուստ բանահյուսության մեջ. դրանք եվրոպական քաղաքակրթության կարևոր մասն են:

Հայերեն Français Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ