Քաղաքականություն

Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ. ինչի մասին են խոսել Սարգսյանն ու Պուտինը Եվրոպական խաղերի փակմանը

1 րոպեի ընթերցում

Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ. ինչի մասին են խոսել Սարգսյանն ու Պուտինը Եվրոպական խաղերի փակմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողության ժամանակ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մինսկից վերադառնալու ընթացքում լրագրողները ՀՀ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչի մասին է խոսել ՌԴ նախագահի հետ.

«Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ: Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ»,- ասաց Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում