Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթական իրավունքի հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես ԱԺ-ում պատվիրակության անդամների ասուլիսում հայտնեց Զոհրաբյանը՝ ինքը, կարծես, այս հարցում համախոհներ ունի ԵԽԽՎ-ում:

«Ես խոսեցի մի կարևոր խնդրի մասին, որ Եվրոպայի խորհրդում ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Կարծես, խորհրդում ունեմ համախոհներ, որոնք ինձ միանալու են: Դեռևս 1960 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիան, որը վավերացված է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը պատճառ չէ այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքը ոտնահարելու համար: Խոսքը վերաբերում է նաև Արցախի բնակչության ուսանողների կրթական իրավունքին, նաև՝ առողջապահական իրավունքին, որն, ըստ էության, մեծապես ոտնահարված է »,- ասաց Զոհրաբյանը:

Նա հիշեց նաև, որ 2007-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով կոչ էր անում բոլոր եվրոպական ինստիտուտներին, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդին ակտիվ կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ: Զոհրաբյանը հույս ունի, որ կկարողանան ստեղծել այդ աշխատանքային խումբը, ինչը հնարավորություն կտա չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողների մեզ համար անչափ կարևոր կրթական իրավունքը եվրոպական տարածքում իրացնել: Պատգամավորը նկատեց, որ այդ ուսանողների դիպլոմների չճանաչվածության խնդիր կա, Բոլոնիայի գործընթացի բոլոր ծրագրերից նրանք դուրս են մնում: Զոհրաբյանը շեշտեց, որ չճանաչված պետությունների բնակիչները պետք է զրկված չլինեն եվրոպական կրթական և առողջապահական ծրագրերում ներգրավվածությունից:

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները