Գեղհովիտով անցնող Մարտունի գետում ջրահեղձ է եղել յոթ տարեկան երեխա

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ողբերգական դեպք է գրանցվել. գյուղի միջով հոսող Մարտունի գետում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 2012 թվականին ծնված Մարինա Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանը, ահազանգը կենտրոնում ստացվել է ժամը 13.35 րոպեին:

«Երեխային փրկարարները կարողացել են գետից հանել իր ընկնելու տեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Մարտունի քաղաքի հիվանդանոցի մոտ: Նրա կյանքը չի հաջողվել փրկել»-ներկայացրեց Վահրամ Գորոյանը:

Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանի ներկայացմամբ՝ երեխան պապի եւ իր մանկահասակ քրոջ հետ գնացել է գետափին գտնվող իրենց հողամաս, որտեղ էլ խաղալիս անզգուշորեն ընկել է վարարած գետի մեջ:

«Ամբողջ գյուղը ցնցված է այս դեպքից»,-նշեց Գեղհովիտ համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/11/26