Ինովացիա

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքում Է ընկերությունը

1 րոպեի ընթերցում

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքում Է ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը 2019 թվականի ընթացքում կհեռանա ընկերությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է Financial Times-ը: Նշվում Է, որ Այվն ստեղծելու Է իր սեփական LoveFrom դիզայներական ընկերությունը, որի առաջին հաճախորդը կդառնա Apple-ը:

«Թեեւ ես չեմ աշխատելու Apple-ում, ես Էլի ներգրավված եմ լինելու (նրա հետ աշխատանքին). հուսով եմ երկար տարիներ»,- հայտնել Է դիզայները թերթին: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, մեկնաբանելով Ջոնաթան Այվի հեռանալը, հայտարարել Է, որ իրենք կշարունակեն համագործակցությունը: 52-ամյա Ջոնաթան Այվն Apple-ում աշխատում Է 1992 թվականից: Նա Է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են՝ iPhone-ը, iPod-ը, Mac-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում