«City of smile/ժպիտների քաղաք»-ը դրամահավաքներ կկազմակերպի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը նաև արտերկրում անցկացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատվավոր խորհրդի անդամ Շանթ Շեխերեդմյանը, ինչպես նաև պաշտոնատար չքվեարկող անդամներ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Էսթեր Դեմիրճյանը նիստում ներկայացրել է հունվարից մայիս ժամանակահատվածում հիմանդրամի կատարած աշխատանքներն ու ֆինանսական ծախսերի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել ապրիլ ամսին ԱՄՆ այցի ժամանակ հիմնադրամի ունեցած հանդիպումների և բարեգործական ընթրիքների ժամանակ ստացված արդյունքներին: Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է ԱՄՆ-ում հիմնադրամի մասնաճյուղ բացելու հնարավորությունը:

Նիստին հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ քաղցկեղով հիվանդ այն երեխաները, ովքեր բժշկական կոնսիլիումի որոշման հիման վրա չեն կարող բուժվել Հայաստանում, սակայն կարիք ունեն բուժում ստանալ արտերկրում, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն առանձին կնախաձեռնի դրամահավաք-արշավ կոնկերտ դեպքերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա