ՀՀ ՊՆ-ն կնքել է պայմանագրեր հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում անցկացվող «Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Առաջին ալիքի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի ռազմական օդուժը վերազինման փուլում է: Այդ նպատակով ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին երկկողմ հանդիպումներ է ունենում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

«Այդ պայմանագրերը շատ կարևոր են մեր զինված ուժերի զարգացման շարունակականությունն ապահովելու համար»,-ասել է Դավիթ Տոնոյանը: Մատակարարումներ սկսվելու են այս տարվա վերջին կամ 2020 թվականի սկզբին: Սպառազինություններ ձեռք բերելու բանակցությունները շարունակվում են:

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական ռազմական օդուժի Կովկասում կիրառելիությունը թերագնահատելուն: «Եթե ավելի ուշադիր լինեն, ապա կնկատեն, որ նույն բազմաֆունկցիոնալ ռազմական օդուժը օգտագործվում է Հիմալայներում՝ ավելի բարձրադիր գոտիներում»,-ասել է Դավիթ Տոնոյանը:

«Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 100 օտարերկրյա պատվիրակություն, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը տեղակայված է առանձին տաղավարում:

Հայերեն العربية English Français Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել