Հասարակական

Կառավարությունը կավելացնի շտապօգնության բրիգադների թիվը

1 րոպեի ընթերցում

 Կառավարությունը կավելացնի շտապօգնության բրիգադների թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստանի Հանրապետության տարածքում սպասարկվող շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցող բրիգադների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին հավելյալ ֆինանսավորում հատկացնելու որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

««Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկվող բրիգադների թիվը: Մասնավորապես,Երևան քաղաքում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտն ակնհայտ է»,- ասաց Ավանեսյանը:

Ծրագրի իրագործման համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում