Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու դատարանի՝ կալանքի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը:

Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց.

«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Հայերեն English Русский

Արաղչին չի բացառել ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը վերադառնալու հնարավորությունը

Վերանշանակվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների պետերը, Գլխավոր հարկադիր կատարողը

Հաագայի դատարանը կարգադրել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Մլադիչի մահվան հանգամանքների հետաքննություն անցկացնել

Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն

Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը. նրա որդի Հոկունը դարձել է թագավոր

Վարչապետը վերանշանակել է պաշտպանության նախարարի 3 տեղակալների

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

Լեհաստանի ՊՆ-ն հաղորդել է երկրում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման շուրջ բանակցությունների մասին