Զարեհ Սինանյանն իր ռազմավարական ծրագրի առաջին քայլը նախանշել է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արդեն կազմել է իր ղեկավարած կառույցի ռազմավարական ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում Սինանյանը նշեց, որ իրենց ծրագրի առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը:

«Այն ամենամեծն է, աշխարհագրական առումով ամենասփռվածն է: Այն հոգեբանորեն և ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ: Ճիշտ և լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամենամեծ պոտենցիալն են ներկայացնում ՀՀ-ի համար, այլև շատ այլ դիվիդենտներ Հայաստանը կարող է ստանալ, մենք էլ իրենց կարող ենք օգնել»,- ասաց Սինանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ աշխատանքներին և այնտեղ իր ունեցած կապերին, Սինանյանն ընդգծեց, որ 30 տարուց ավելի այնտեղ բնակվելով և քաղաքական պաշտոն զբաղեցնելով մեծ կապեր է ձեռք բերել, որոնք պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի:

Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, կրթությունը ստացել է նախ Երևանում, ապա ԱՄՆ Բըրբանք քաղաքում: 1997թ. նա քաղաքագիտության և պատմության բակալավրի աստիճան է ստացել UCLA-ից, այնուհետև ավարտել է USC-ի իրավագիտության դպրոցը: 2001թ-ից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2014-2015 թվականներին զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, օրերս դադարեցրել էր լիազորությունները Գլենդելի քաղաքային խորհրդում: Զարեհ Սինանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:

Հայերեն العربية English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի