Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն այս տարի ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Նուբարաշենում աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: «Այս պահի դրությամբ Կարմիր բլուրում մենք իրականացնում ենք շինաղբի հեռացում: Կարմիր բլուր աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,-ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: «Մրցույթ կիրականացվի այնտեղ ոռոգման ցանցի կազմակերպման հետ կապված»,-հավելեց նա:

Հայերեն

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է