Բրիտանացի գիտնականներն ստեղծել են նոր տիպի համակարգչային հիշողություն՝ գերցածր Էներգասպառմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լանքասթերի համալսարանի գիտնականներն ստեղծել ու պատենտավորել են համապիտանի համակարգչային հիշողություն, որն աշխատում Է քվանտային մեխանիկայի սկզբունքներով եւ օժտված Է ռեկորդային ցածր մակարդակի Էներգասպառմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է համալսարանի կայքում:

Սպասվում Է, որ հայտնագործությունը կարող Է փոխարինելու գալ DRAM դինամիկ հիշողության ավանդական սարքերին, որոնք այսօրվա դրությամբ օգտագործվում են համակարգիչների եւ ֆլեշ-կուտակիչների մեծամասնության մեջ: Նոր սարքը զուգակցում Է երկու տեխնոլոգիաների առավելությունները, ներառյալ տեղեկատվության գրանցման եւ ընթերցման մեծ արագությունը եւ դրա պահպանման հուսալիությունը: Դրա հետ մեկտեղ մշակողներին հաջողվել Է լուծել ավանդական հիշասարքերի խնդիրները. համակարգչային հիշողության նոր տիպի համար տեղեկատվության պահպանման ժամանակը գերազանցում Է Տիեզերքի տարիքը, իսկ տվյալների գրանցումն ու հեռացումը հարյուր անգամ պակաս Էներգիա կպահանջի DRAM-ի նույն այդ գործընթացների ծախսերի համեմատությամբ: Տեխնոլոգիան կօգտագործվի ժամանակակից բոլոր գաջեթներում՝ շարժական սարքերից ու անհատական համակարգիչներից մինչեւ սերվերներն ու «մեծ տվյալների» պահպանման համակարգերը: Գիտնականների գնահատումներով՝ նոր տիպի համակարգչային հիշողությունը թույլ Է տալիս տվյալների մշակման կենտրոններում առավելագույն Էներգասպառումը նվազեցնել առնվազն 20 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում