ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն: Համաձայնագրին կողմ քվեարկեց 97 պատգամավոր:

Համաձայնագրի հիմական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը:

Կողմերը Տեղեկատվական ապահովման ոլորտում իրականացնում են համագործակցություն հետևյալ ուղղություններով` համագործակցության իրավական հիմքերի մշակում, միջազգային իրավական բազայի կատարելագործման աջակցում,տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորում, տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործում, համակարգչային միջադեպերի և դրաց հետևանքների վերացում, տեղեկատական անվտանգության սպառնալիքների և դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում և կադրերի պատրաստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան