Նորքի տուն-ինտերնատում կոսմետիկ վերանորոգում է իրականացվում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնարարականներ է տվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ իրենք չգիտեն, թե լուսանկարները երբ են արվել և ում կողմից:

«Այդ հրապարակումը տեսնելուն պես, որտեղ պայմաններն ուղղակի սահմռկեցուցիչ էին (ոչ մաքուր հատակ, կիսափլված պատեր, անմխիթար պայմաններ-խմբ.)՝ աշխատակազմի ղեկավարը, մի քանի գործընկեր և ես գնացել էինք տուն-ինտերնատ, որպեսզի տեղում ինքներս հասկանանք բոլոր խնդիրներն ու հասկանանք մեր հետագա քայլերը: Մեր այցի մասին չէինք տեղեկացրել ոչ ոքի: Այնտեղ մաքուր էր ամեն ինչ, խնդիր չկար, սակայն հստակ կարող եմ ասել, որ այդ մասնաշենքում կապիտալ վերանորոգման կարիք, միանշանակ, կար: Նկարներն արված էին այն բաժանմունքից, որտեղ անկողնային հիվանդ տարեցներ են պառկած: Ես եղել եմ այդ հատվածում նույնպես և կարող եմ ասել, որ այնտեղ այդ վիճակը չէր, ինչ նկարներում է»,- նշեց Գասպարյանը և հավելեց, որ 1991 թվականից ի վեր այնտեղ վերանորոգման որևէ աշխատանք չի կատարվել:

Նրա խոսքով՝ կողքի մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում:

Գասպարյանն ընդգծեց, որ արդեն իսկ հանձնարարականներ են տրվել, որպեսզի նախարարության բյուջեի հնարավորությունների շրջանակում հարցերը լուծվեն: Հունիսի 19-ի առավոտվանից այդ հարցի շուրջ գործողություններ են իրականացվում:

Նախարարի առաջին տեղակալը նկատեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև մի շարք այլ տուն-ինտերնատներում, և դրա լուծումը տեսնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն վարելու մեջ:

Նրա պնդմամբ՝ այդ քաղաքականության մի մասը կազմում է այն, որ պետք է բարելավել այն պայմանները, որտեղ ապրում են տարեցները և մեծ շենքերը դարձվեն համայնքային տներ:

«Այսօր առավոտվանից իմ հանձնարարությամբ սկսվել են որոշակի ոչ կապիտալ՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի տարածքը բերվի համեմատաբար նորմալ վիճակի: Այդ փոքրիկ վերանորոգմամբ, իհարկե, չենք սահմանափակվի, և մենք պլանավորում ենք ավելի մեծ աշխատանքներ իրականացնել: Հույս ունեմ, որ աշնանը փոքր տներ կունենանք, որպեսզի մեծ հաստատությունները փոքրացվեն և լինեն փոքր համայնքային տներ՝ մոտ 8-12 հոգու համար»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը:

Գասպարյանը նաև շեշտեց և կարևորեց այն հանգամանքը, որ անգամ բարի նպատակներով նմանատիպ նկարներ հրապարակելու դեպքում չպետք է երևան այդ մարդկանց դեմքերը, քանի որ նրանք այնտեղ գտնվում են անօգնական վիճակում կամ չեն տվել լուսանկարվելու իրենց համաձայնությունը:

Հունիսի 17-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանը Նորքի տուն-ինտերնատից լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են տարբեր տարեցների սենյակների անմխիթար վիճակը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա