Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին երկու տարում շուրջ 18 մլն դոլարի մուտք է եղել. ՀՀ գլխավոր դատախազ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զավեշտալի է համարում այն հանգամանքը, թե ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չի առաջացել գործով մի շարք ուշագրավ տվյալների վերաբերյալ:

«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որպիսիք բացառել են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եւ արտարժույթների մուտքերի հանգամանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վերաքննիչ դատարանումՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոքի հիմքերը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում եւ կախվածություն են ունեցել մեղադրյալից։

«Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Գործով մեղադրյալներ են այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում 10 անձինք են զոհվել, որոնց սպանությունների շղթայական բացահայտումն ակտիվ ընթացքի մեջ է։ Նման բարդ սխեմայի, մյուս կողմից քննության ակտիվ ընթացքի պարագայում ակնհայտ չէ արդյոք գործում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիան»,–ընդգծեց նա:

Մեղադրող կողմը գտնում է, առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին:

Հունիսի 20-ին կայանալիք դատական նիստում բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան