Ինովացիա

Microsoft-ը պլանավորում Է նոր ստեղն ավելացնել ստեղնաշարերի վրա

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը պլանավորում Է նոր ստեղն ավելացնել ստեղնաշարերի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը քննարկում Է ստեղնաշարերի վրա Office նոր ստեղնն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը:

Ենթադրվում Է, որ ստեղնը կծառայի Microsoft Office հավելվածների արագ կանչի համար: Նոր կոճակն ստեղնաշարի աջ կողմում կփոխարինի Windows ստեղնին:

Պորտալի տեղեկատվությամբ՝ Microsoft-ը հարցում Է անցկացնում նոութբուքերի վրա այդ ստեղնի անհրաժեշտության շուրջ:

Եթե Microsoft-ն ավելացնի նոր ստեղնը, ապա դա կլինի ստեղնաշարի դասավորության առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում, նշում Է The Verge-ը: Microsoft Natural անվան ներքո ստանդարտ դասավորությունը հայտնվել Է 1994 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում